Welcome
Login

Ինչ կպարզվի, եթե Նիկոլ Փաշինյանն ու Տարոն Մարգարյանը բանավիճեն

Loading...

Thanks! Share it with your friends!

URL

You disliked this video. Thanks for the feedback!

Sorry, only registred users can create playlists.
URL


Added by ArmTV in Armenian TV A1plus News
14 Views

Description

ԵԼՔ դաշինքի ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանը դրական է գնահատում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքը, այն ավելի հուսադրող է, քան ԱԺ ընտրությունների ժամանակ. «Կարեւորն անմիջական շփումն է, շփումը ընտրողի հետ, որը մեծ ազդեցություն է թողնում: Այս քարոզարշավն աչքի է ընկնում նրանով, որ մրցակիցներից մեկը մի վարչական շրջանից մյուս վարչական շրջանն է փախչում մեզանից: Խոսքը իշխող կուսակցության թեկնածուի մասին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Ալեն Սիմոնյանը հստակ գիտի՝ ինչու է Տարոն Մարգարյանը խուսափում ԵԼՔ-ի քաղաքապետի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճերից. «Կպարզվի, որ միֆ է այն բանը, որ Տարոն Մարգարյանը լավ է կառավարում քաղաքը: Կպարզվի, որ չի տիրապետում քաղաքի խնդիրներին եւ, ամենայն հավանականությամբ, կտրուկ տարբերություն կլինի ձայների հաշվարկի ժամանակ»:

Post your comment

Comments

Be the first to comment
RSS